Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Աղոթարան

Աղոթարան
09.07.2019 | 00:01

Մյուռոնի լույսով` բույրով
ահագնա.
Կառուցիր տաճար մեր
հոգիների մեջ,
Համբերություն տուր դիմակայելու։
Գիտությունդ վես` ապականիչի գլուխը
ջարդի մեր ոտների տակ,
Ապաքինիչ խոսքդ բալասան լինի սրտներիս
համար.
ՈՒ Տունդ լցվի խնկի բուրմունքով, մյուռոնի
ոսկե արահետներով.
Աղոթքի հսկա մագաղաթներով`
Մեր հոգուց բխած:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3205

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ